ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՆՈՐՄԻ ՄՈՏԱՐԿՈՒՄ ՍՓՈԹ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐՈՎ (An Approximation of Internal Rate of Return with Spot Rates)
Armenian Abstract: Ներդրումային որոշում կայացնելու համար կորպորատիվ ֆինանսներում հայտնի է մի քանի մեթոդ, որոնք ներդրողներին հնարավորություն են տալիս համեմատել այս կամ այն ներդրումային նախագիծը: Մասնավորապես հայտնի են զուտ ներկա արժեքի, եկամտաբերության ներքին նորմի, հետգնման ժամկետի և այլ մոտեցումներ: Ներկայացվում է եկամտաբերության ներքին նորմի՝ սփոթ տոկոսադրույքների միջոցով մոտարկման մեթոդ: Այն առավել հարմար է օգտագործել ֆիքսված եկամուտով արժեթղթերի եկամտաբերության հաշվարկներում